Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ճամբարական աշակերտները հանդիպել են ԱՄՆ-ի դեսպանի հետ

Ճամբարական աշակերտները հանդիպել են ԱՄՆ-ի դեսպանի հետ
25.07.2014 | 19:04

Հայաստանի ավելի քան հարյուր աշակերտներ հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնի հետ: Դեսպանի հետ հանդիպումը տեղի է ունեցել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ամենամյա 22-րդ ամառային ճամբարում, ուր հանգստանում են Երևանի և երկրի տարբեր մարզերի աշակերտներ: Աշակերտները Ջոն Հեֆեռնին պատմել են «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում իրենց ձեռք բերած փորձառության և հաջողությունների մասին: Հանդիպման ընթացքում ճամբարականները հարցեր են ուղղել Ջոն Հեֆեռնին, և վերջինս օգտակար և կարևոր խորհուրդներ է տվել աշակերտներին: Աշակերտները նշել են, թե ծրագիրը նպաստել է իրենց գործարար և քաղաքացիական հմտությունների զարգացմանը, նորարարական, ստեղծագործական մտածելակերպի խթանմանը: Նշենք, որ «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի նպատակն է Հայաստանի ավելի քան 300 դպրոցների 4500-ից ավելի աշակերտներին հաղորդել տնտեսագիտական և ձեռնարկատիրական գիտելիքներ: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ-ի ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ:

Դիտվել է՝ 1858

Մեկնաբանություններ